Արդարադատության նախարարը և Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատելով երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը նախարարության իրավասության շրջանակում։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են արդյունավետ համագործակցության պայմաններում։
Նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝
- սահմանադրական բարեփոխումները,
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը,
- թվայնացման գործընթացները,
- դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերը,
- քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները։
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը, անդրադարձել փորձի փոխանակման հնարավորություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ձևաչափի շուրջ։