Երևանի փողոցները ե՞րբ կմաքրվեն ավազից. պաշտոնյան ժամկետ խոստացավ

https://arm.sputniknews.ru/20260216/erevani-pvoghvocnery-erb-kmaqrven-avazic-pashtvonjan-zhamket-khvostacav-98842089.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/989/84/9898496_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ad1a58a70a0117127d622a27df9b2484.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, ավազ, տիգրան ավինյան, փողոց, սաշա կատվալյան

հայաստան, երևան, ավազ, տիգրան ավինյան, փողոց, սաշա կատվալյան

Բաժանորդագրվել

Տիգրան Ավինյանը նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա 1 շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը խնդիր է տեսնում այդ աշխատանքները կատարելու գործընթացում, նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ Ավինյանն ընդգծեց՝ այդ կույտերն անմիջապես պետք է հավաքվեն։

«Այս պահին ինտենսիվորեն շարունակվում են ավազի մաքրման աշխատանքները։ Ուղղակի տեղումների ժամանակ որոշակիորեն բարդություն է առաջանում։ Կդժվարանամ տոկոս ասել, թե որքան մասն ենք քաղաքի մաքրել, բայց բարենպաստ պայմաններ լինելու դեպքում մենք 1 շաբաթում ամեն ինչ կավարտենք»,- վստահեցրեց Կատվալյանը։

Հիշեցնենք` փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով խնդիրներ են առաջացել. փողոցներում մեծ քանակությամբ աղ և ավազ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։

Leave a comment