Բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության պահանջները կարող են փոխվել

Բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության պահանջները կարող են փոխվել

Քաղաքաշինության կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման հարցեր։

Մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների անվտանգության հնարավորություններն ու միջազգային փորձը՝ կարևորելով գործող կարգավորումների վերանայումը։ Անդրադարձ է եղել բնակելի և հասարակական շենքերից բենզալցակայանների հեռավորության, ինչպես նաև հողամասերի նվազագույն մակերեսի պահանջներին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ քաղաքաշինական նորմերում փոփոխություններ նախատեսելու ուղղությամբ մասնագիտական քննարկումներ են ընթանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը քննարկել նաև իրավասու կառույցների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

Leave a comment