Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկրի պետական ֆինանսների ծանր վիճակը թույլ չի տա Փարիզին շարունակել Կիևի ֆինանսավորումը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ Ֆրանսիան կկատարի Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու շրջանակում արդեն ստանձնած պարտավորությունները։
Սակայն Կիևը չի կարող հույս դնել Փարիզի կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցության վրա։