ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո

ԱՄՆ Առևտրի նախարարությունը մշակում է է չինական ընկերությունների՝ արհեստական բանականության չիպերին հեռակա հասանելիության սահմանափակման հարցը։ Նոր սահմանափակող միջոցներն ընդունվել են Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի և նրա սիրուհու մասնակցությամբ սկանդալի ֆոնին, որին կասկածում են չինական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և CBS News-ը։

Գերատեսչության կողմից երկուշաբթի հրապարակված նոր որոշմամբ խստացվում են ԱՄՆ-ից ԱԲ չիպերի արտահանման կանոնները։ Այսուհետ Բրազիլիա, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր կամ Թաիլանդ առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման, վերաարտահանման կամ փոխանցման համար կպահանջվի լրացուցիչ լիցենզիա, գրում է The Insider-ը։

Պատճառն այն է, որ այս երկրները համարվում են թույլ օղակներ Չինաստան միկրոչիպերի մատակարարումը կանխելու ջանքերում։ Դրանք ծառայել են որպես տարանցիկ հանգույցներ՝ Պեկինին տեխնոլոգիաներ փոխանցելու համար, կամ դրանց տարածքում տեղակայվել են տվյալների մշակման կենտրոններ, որոնց չինացի հաճախորդները հեռակա հասանելիություն են ունեցել։ Նախարարությունն այս սպառնալիքը բնութագրում է որպես «ոչ նպատակային օգտագործման բարձր ռիսկ»։Միկրոչիպերի արտահանման նոր կանոնները տարածվում են միայն ամենաառաջադեմ տեխնոլոգիական մշակումների վրա։

Փաստաթուղթը հրապարակվել է Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի՝ պաշտոնից հեռանալուց մի քանի օր անց։ Ajn տեղի է ունեցել նրա սիրուհու շուրջ ծագած սկանդալի ֆոնին․ ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են, որ նա աշխատել է Չինաստանի կառավարության օգտին։Հուանգը խոստովանել էր,որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել Էլիս Հուանգի հետ, որը հայտնի է նաև Հուան Լե անունով։ Վերջինս սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավարն է։ Այդ ընկերությունը Հարավարևելյան Ասիայում Nvidia-ի չիպերի խոշորագույն գնորդներից մեկն է։

Ավելի ուշ Bloomberg-ը պարզել է, որ նրա ընկերությունը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով ներկրված՝ արհեստական բանականության համար նախատեսված չիպեր, որոնք հետագայում հայտնաբերվել են Շանհայի տվյալների կենտրոններից մեկում։

Սկզբում չիպերը Dell Technologies Inc.-ից գնել է Սինգապուրում գրանցված մեկ այլ ընկերություն, ապա դրանք ձեռք է բերել Էլիսի մալայզիական ընկերությունը։ Որոշ ժամանակ անց այդ չիպերը հայտնվել են շանհայյան Shanghai Longteng Intelligent Computing ընկերության հաշվետվություններում։ Այդ ընկերության համահիմնադիրներից է Nvidia-ի նախկին ղեկավարի սիրուհին։

Պարզվել է նաև, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մի քանի ամիս շարունակ հանդես է եկել սինգապուրյան Megaspeed International ընկերության դեմ սահմանափակումներ կիրառելու օգտին։ Սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ առևտրի նախարարությունը՝ Հովարդ Լութնիկի գլխավորությամբ։ Նախարարությունն այդպես էլ որևէ միջոց չի ձեռնարկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment