«Թրամփը Նեթանյահուին ասել է, որ կաջակցի Իրանի բալիստիկ կայանների դեմ հարվածներին»․ #CBS | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյում դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել էր, որ կաջակցի Իսրայելի կողմից Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի դեմ հարվածներին, եթե Վաշինգթոնն ու Թեհրանը չկարողանան համաձայնության գալ, հաղորդում է CBS-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Վերջիններիս համաձայն, Թրամփ-Նեթանյահու հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ինչ օգնություն կարող է ԱՄՆ-ն տրամադրել Իսրայելին, այդ թվում՝ իսրայելական ինքնաթիռների համար օդային վերալիցքավորում ապահովելը և մոտակա երկրներից թռիչքների թույլտվություն ստանալը։

Leave a comment