Գևորգ Պապոյանը վաղը կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերը քննարկելու

https://arm.sputniknews.ru/20261117/gevvorg-papvojany-vaghy-kmekni-mvoskva-eatm-arevtrajin-qaghaqakanutjan-harcery-qnnarkelu-109448456.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109003057_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d934bdf597926cfe993ade11d71aad55.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

գևորգ պապոյան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Գործուղումից վերադառնալուց հետո Պապոյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18–19-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պապոյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։

Գործուղումից վերադառնալուց հետո Պապոյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Ինչպես է Հայաստանն իրեն դրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ

ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում՝ դիտարկելով «խելացի ամուսնալուծության» հնարավորությունը: Նրա խոսքով՝ հնարավոր կլիներ հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի կառավարել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»:
2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ օր առաջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը: Վիճակագրական տվյալների համաձայն ՝ Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում։

Leave a comment