Ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը խայտառակություն է․ Վահագն Ալեքսանյան

Ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը խայտառակություն է․ Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես ուզում եմ ցավակցել Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին, նրանց, ովքեր մտերիմ են եղել, բայց դուք փորձում եք ձեր գործընկերոջ մահը վահան սարքել ընտրակեղծարարության համար։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով 2026 թվականի նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված, Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը։

Նա, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հարց բարձրացրեց, թե նրանցից քանիսն է «քեշ» գումար բաժանել։ «Իհարկե ոչ մեկ, բա էդ տղուն ինչո՞ւ էիք այդ ֆունկցիան տվել»,- ասաց նա և նշեց, որ մեղավորը այն մարդն է, ով այդ ֆունկցիան դրել է այդ մարդու վրա, և հարց բարձրացրեց, թե այդ փողը որտեղից էր։

«Խոսալ եք տալիս, ես չեմ ուզում այս թեմայով խոսալ, որովհետև վատ եմ զգում այս թեմայից, որովհետև ես մինչև իր մահն էլ եմ բան խոսացել, ու մարդկայնորեն վատ եմ զգում, որ մարդ չկա, չի կարող արձագանքել, եթե այդ ամեն ինչը շինծու է, դուք էդ նույն բանը ինչի՞ չեք արել»,- ասաց նա։

Վահագն Ալեքսանյանը նշեց նաև, որ իրենց մեղքն ընդունում է։ «Ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը, այո, խայտառակություն է, սա նոր բան չէ, որ ասում ենք, բայց մենք ձեզնից այնպիսի պետություն ենք ժառանգել, որտեղ հարյուրավոր դպրոցներ Նուբարաշենից վատ վիճակում են»,- ասաց նա։

 

 

Leave a comment