ԱԱՀ-ի վերադարձ ստանալու նպատակով հարկային պլանավորումը հանցագործություն չէ․ վկա

https://arm.sputniknews.ru/20261117/aah-i-veradardz-stanalu-npatakvov-harkajin-planavvorumy-hancagvortsutjun-che-vka-109445904.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109446081_265:0:1390:844_1920x0_80_0_0_6aae2ffbeabe17c8d368ee59017f4496.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, դատ, դատարան

սամվել կարապետյան, դատ, դատարան

Բաժանորդագրվել

Սամվել Կարապետյանի գործով վկան պնդեց` Արցախից ՀԷԿ–ի օատարումը կատարվել է օրենսդրության համաձայն։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձ ստանալու նպատակով հարկային պլանավորում իրականացնելը օրինական գործընթաց է։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննության ժամանակ հայտարարեց «Ֆլեքսի Արմենիա» ընկերության տնօրեն, վկա Արթուր Հարությունյանը, որը հաշվապահական ծառայություն է մատուցել Կարապետյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների։

Նրա խոսքով՝ իրեն անհասկանալի է մեղադրանքը, քանի որ գործով հիշատակվող՝ հիդրոէլեկտրակայանների տուրբինների հետ կապված գործարքներն իրականացվել են օրենսդրության պահանջներին համապատասխան։

Հարությունյանը նշեց, որ խոսքը Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո տեղափոխված և վաճառված սարքավորումների մասին է։

«Գործն ինձ հայտնի է, մասնագիտական խնդիր չկա։ Ամեն ինչ կատարվել է օրենսդրության համաձայն»,– ասաց նա։

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանի հարցին՝ արդյոք տեղյակ է ԱԱՀ-ի վերադարձ ստանալու մասին, վկան պատասխանեց, որ կոնկրետ տվյալները չի հիշում, սակայն դա սովորական հարկային գործընթաց է։

«Եթե հարցն այն է, որ մարդը նպատակադրված հարկային պլանավորում է իրականացրել, որպեսզի այնքան գործարք կատարի, որ ԱԱՀ-ի վերադարձ ստանա, ապա դա էլ նորմալ է և օրինաչափ։ Արգելված չէ, հանցագործություն չէ և կոչվում է հարկային պլանավորում»,– հայտարարեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ ընկերությունների միջև գույքի առուվաճառքի գործարքներից կարող են առաջանալ ԱԱՀ-ի պարտավորություններ, իսկ հարկի վերադարձը հարկային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգ է։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Սամվել Կարապետյանը մի խումբ անձանց հետ կազմակերպել է շուրջ 1,84 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելը, ինչպես նաև ընկերությունների միջոցով խաբեությամբ շուրջ 4,97 մլրդ դրամի հափշտակությունն ու հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև այլ դրվագով փողերի լվացման և 2025 թվականի հունիսի 17-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։

Նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և ևս 8 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։

Leave a comment