Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է դատախազությունը։


Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձեր կատարելու համար մեղադրվող Մ.Կ.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին:

Դիտումների քանակ3

Leave a comment