https://arm.sputniknews.ru/20261117/irann-amni-ev-israjeli-bazaneri-mvot-gtnvvogh-elektrakajannery-razmakan-tirakh-khamari-109445531.html
Իրանն ԱՄՆ–ի և Իսրայելի բազաների մոտ գտնվող էլեկտրակայանները ռազմական թիրախ կհամարի
Իրանն ԱՄՆ–ի և Իսրայելի բազաների մոտ գտնվող էլեկտրակայանները ռազմական թիրախ կհամարի
Sputnik Արմենիա
«New York Times»-ի հրապարակմանը արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T17:13+0400
2026-11-17T17:13+0400
2026-11-17T17:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
բաղեր ղալիբաֆ
իսմայիլ բաղայի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_70eef0799cd3566f9c99c664bd1c310b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանը ռազմական թիրախ կհամարի ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների մոտ գտնվող էլեկտրակայանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։«New York Times» թերթը, հղում անելով փորձագետներին, գրել է, որ Իրանի ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ, այդ թվում՝ ամբարտակները, կարող են ունենալ ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական նշանակություն:Բացի Ղալիբաֆից, թերթի հոդվածին արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: Նա նշել է, որ նման հայտարարությունները բացարձակապես անհիմն են և ուղղված են Իրանի ամբարտակները հրթիռային բազաների հետ կապելուն, ինչը, նրա խոսքով, Իրանի կենսական ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումներն արդարացնելու համար ամերիկյան քարոզչական արշավի հերթական վկայությունն է:«Խոսել ռազմական օբյեկտներին քաղաքացիական ենթակառուցվածքի աշխարհագրական հարևանության մասին՝ այն ներկայացնելով որպես օրինական ռազմական թիրախ, անհիմն է և ոչ համոզիչ: Դա ավելի շուտ չարագուշակ մոլորություն է՝ ուղղված Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հետագա հարձակումները օրինականացնելուն և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները որպես նորմա ճանաչելուն», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_1917c3543b1cadf8cb1254274e3c4947.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, բաղեր ղալիբաֆ, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, բաղեր ղալիբաֆ, իսմայիլ բաղայի
«New York Times»-ի հրապարակմանը արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանը ռազմական թիրախ կհամարի ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների մոտ գտնվող էլեկտրակայանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«New York Times» թերթը, հղում անելով փորձագետներին, գրել է, որ Իրանի ենթակառուցվածքների որոշ օբյեկտներ, այդ թվում՝ ամբարտակները, կարող են ունենալ ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական նշանակություն:
«Նոր կանոն է՝ ամերիկյան կամ իսրայելական բազայի մոտակայքում գտնվող ցանկացած ամբարտակ, նավահանգիստ կամ էլեկտրակայան երկակի նշանակություն ունի։ Մենք անկողմնապահ և մեթոդաբար կօգտագործենք ձեր իսկ տրամաբանությունը», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր էջում՝ ի պատասխան «New York Times»-ի հրապարակման։
Բացի Ղալիբաֆից, թերթի հոդվածին արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: Նա նշել է, որ նման հայտարարությունները բացարձակապես անհիմն են և ուղղված են Իրանի ամբարտակները հրթիռային բազաների հետ կապելուն, ինչը, նրա խոսքով, Իրանի կենսական ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումներն արդարացնելու համար ամերիկյան քարոզչական արշավի հերթական վկայությունն է:
«Խոսել ռազմական օբյեկտներին քաղաքացիական ենթակառուցվածքի աշխարհագրական հարևանության մասին՝ այն ներկայացնելով որպես օրինական ռազմական թիրախ, անհիմն է և ոչ համոզիչ: Դա ավելի շուտ չարագուշակ մոլորություն է՝ ուղղված Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հետագա հարձակումները օրինականացնելուն և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները որպես նորմա ճանաչելուն», – գրել է Բաղային X սոցիալական ցանցում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։