Մեծ Բրիտանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը, հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագիրը։
«Կայուն և տևական խաղաղություն ապահովելու համար չափազանց կարևոր է պահպանել այդ դինամիկան երկխոսության և համագործակցության միջոցով»,- ընդգծել է դիվանագետը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը նշել է, որ այն պայմաններում, երբ Հարավային Կովկասը վստահորեն շարժվում է դեպի ավելի խաղաղ ապագա, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունն առավել քան երբևէ մեծ նշանակություն է ստանում։