Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ

Ֆուտբոլի 2028թ. Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը կլինի չորրորդ զամբյուղում: Նույն զամբյուղում են նաև Բելառուսը, Էստոնիան, Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ֆինլանդիան, Մոլդովան, Բուլղարիան, Լյուսեմբուրգը, Ղազախստանը, Լատվիան ու Սան Մարինոն, որոնք չեն կարող լինել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի մրցակիցների թվում:

Եվրո-2028-ի որակավորման մրցաշարին կմասնակցեն 54 հավաքականներ, որոնք կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրում չորս կամ հինգ թիմ։ Հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի մարտից մինչև նոյեմբեր։

Եվրո-2028-ի ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment