Ովքե՞ր են ՔՊ–ի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականներում. քվեարկության արդյունքները

https://arm.sputniknews.ru/20260216/vovqer-en-qpi-yntrakan-cucaki-arajin-hvorizvonakannerum-qvearkutjan-ardjunqnery-98841210.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93663296_168:0:1591:1067_1920x0_80_0_0_a769298646b5a2cb3cb0d3b97a168f35.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

Հերթական ընտրություններին 4 ամսից քիչ ժամանակ է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկն ավարտվել է, և ՔՊ–ն հրապարակել է քվեարկության արդյունքները։

Ըստ ցանկի` առաջին հորիզոնականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստացել է 894 քվե, երկրորդ տեղում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է (780), 3-րդում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (780), 4-րդում` արտգործնախարար Արարատ Միրզոյանը (780), 5-րդում` ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (780)։

6–րդ տեղում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է (687), 7-րդում` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (668), 8-ում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (663), 9—ում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (628), 10-ում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (620)։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը` իր «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։

Leave a comment