https://arm.sputniknews.ru/20261117/tvokivon-aknkalum-e-vor-varchapet-takaitin-shenchzhenum-khandipi-putini-het-zlm-109437991.html
Տոկիոն ակնկալում է, որ վարչապետ Տակաիտին Շենչժենում կհանդիպի Պուտինի հետ. ԶԼՄ
Տոկիոն ակնկալում է, որ վարչապետ Տակաիտին Շենչժենում կհանդիպի Պուտինի հետ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կրեմլը նույնպես չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T14:45+0400
2026-11-17T14:45+0400
2026-11-17T14:48+0400
տոկիո
վարչապետ
վլադիմիր պուտին
ռուսաստան
նախագահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108625652_0:0:2320:1305_1920x0_80_0_0_117a7b059112be9007bdb7c2beb5b376.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տոկիոն հնարավոր է համարում, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով ճապոնական կառավարության բարձրաստիճան պաշտոնյային։Ավելի վաղ Fuji TV հեռուստաալիքը և «Իոմիուրի» թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել էին, որ ճապոնական կողմը դիմել է Մոսկվային՝ առաջարկելով կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը կամ կարճատև զրույցը գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին չինական Շենչժենում։Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ կքննարկեն Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը ՇենժենումԿրեմլը նույնպես չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը կարող է հանդիպել Ճապոնիայի վարչապետի հետ գագաթնաժողովի շրջանակում, սակայն լիաֆորմատ բանակցություններ դեռ նախատեսված չեն։
տոկիո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108625652_0:0:1972:1479_1920x0_80_0_0_d0abf520c5230bf6818c116f36e429bb.jpg.webp
տոկիո, վարչապետ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նախագահ
տոկիո, վարչապետ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նախագահ
Կրեմլը նույնպես չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Տոկիոն հնարավոր է համարում, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով ճապոնական կառավարության բարձրաստիճան պաշտոնյային։
Ավելի վաղ Fuji TV հեռուստաալիքը և «Իոմիուրի» թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել էին, որ ճապոնական կողմը դիմել է Մոսկվային՝ առաջարկելով կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը կամ կարճատև զրույցը գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին չինական Շենչժենում։
Կրեմլը նույնպես չի բացառում նման հանդիպման հնարավորությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինը կարող է հանդիպել Ճապոնիայի վարչապետի հետ գագաթնաժողովի շրջանակում, սակայն լիաֆորմատ բանակցություններ դեռ նախատեսված չեն։