Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու ծրագրի համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Կալասը չի բացառել նման տվյալների հավաքագրումը՝ ռուս զինծառայողներին ԵՄ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառելու և Եվրամիության մուտքն արգելելու նպատակով։

Վոլոդինի խոսքով՝ Կալասը ռուսական բանտում բավական ժամանակ կունենա՝ պատմությունն ու ՌԴ քրեական օրենսգիրքն ուսումնասիրելու համար։

Leave a comment