Ազգային ժողովը մերժեց քաղաքական հետապնդումների մասին ընդդիմության հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգում չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։

Ի դեպ, այս նախագիծը խորհրդարանական մեծամասնության` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, մերժվել էր նաև հանձնաժողովի նիստում։

Ընդդիմադիր խմբակցությունը փաստաթղթում անդրադարձել է երկրում խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագիծը ներկայացնելիս հիմնական շեշտադրումն արել էր դատական համակարգի անկախության, կալանքի կիրառման պրակտիկայի և արդար դատաքննության իրավունքի հետ կապված մտահոգությունների վրա։

Leave a comment