20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ և ՀԿԱԾ պաշտոնյաներ (PAN.am)

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց թվում կան պետական կառույցների պաշտոնյաներ, հայտնում է Auroranews.am-ը:

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 20 մլն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ»,- պարզաբանել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ևս հայտարարություն է տարածել:

«Մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment