Վերջին մի քանի շաբաթները կարող էին բերել ձգձգումներ, դժվարություններ և լճացման զգացում։ Մոլորակների հետընթաց շարժման պատճառով շատերի համար դժվար էր դարձել առաջ շարժվել դեպի իրենց նպատակները։ Սակայն նոյեմբերի վերջին իրավիճակը կփոխվի, և կենդանակերպի չորս նշաններ կարող են ակնկալել զգալի հաջողություններ։ Աստղաբան Քիմ Էննին նշում է, որ այս փոփոխությունները հիմնականում կվերաբերեն ֆինանսներին, սիրային հարաբերություններին և երկար ժամանակ հետաձգված ծրագրերին։ Ոմանց համար սա կդառնա բոլորովին նոր փուլի սկիզբ։
Առյուծ – Առյուծների համար հորիզոնում հայտնվում է հնարավորությունների, ճանաչման և անձնական աճի շրջան։ Ըստ Քիմ Էննիի՝ Յուպիտերի ներկայությունը ձեր նշանում օգնում է ընդլայնել հորիզոնները և հասնել ցանկալի արդյունքների։ Երկու դժվարին ամիսներից հետո դուք վերջապես կզգաք, որ հանգամանքները դասավորվում են հօգուտ ձեզ։ Աստղաբան Էլիզաբեթ Բրոբեկը նույնպես կանխատեսում է Առյուծների հանրաճանաչության աճ։ Շրջապատի մարդիկ ավելի հաճախ կձգտեն շփվել ձեզ հետ, կհետաքրքրվեն ձեր կարծիքով և կսկսեն նկատել ձեր ձեռքբերումները։ Սա դրական ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա և կօգնի ավելի մեծ վստահությամբ դրսևորել ինքներդ ձեզ։
Ջրհոս – Նոյեմբերի վերջին Ջրհոսները ավելի հստակ կհասկանան, թե իրականում ինչ են ակնկալում կյանքից և հարաբերություններից։ Պլուտոնի ներկայությունը ձեր նշանում նպաստում է ներքին վերափոխմանը և արդեն իսկ ձևավորված առաջնահերթությունների վերագնահատմանը։ Ինչպես նշում է Էննի Քիմը, երբ ավարտվի մոլորակների հետընթաց շարժման (ռետրոգրադ) շրջանը, դուք հնարավորություն կունենաք ավելի մեծ թափով առաջ շարժվել դեպի ձեր նպատակները։ Այս ժամանակահատվածը կարող է հատկապես բարենպաստ լինել ձեր անձնական կյանքի համար. ըստ Էլիզաբեթ Բրոբեկի՝ Ջրհոսները կսկսեն իրենց կյանք ներգրավել ավելի հասուն և հավասարակշռված անհատների՝ մարդկանց, ովքեր ունակ են ոգեշնչել դրական փոփոխությունների։ Մի՛ անտեսեք նոր ծանոթությունները կամ անսպասելի առաջարկները, քանի որ դրանցից մի քանիսը կարող են ճանապարհ բացել դեպի ապագա զարգացում։
Ցուլ – Ցուլ նշանի ներկայացուցիչների համար հաջողությունը ավելի քիչ կապված կլինի կարիերայի, իսկ ավելի շատ՝ ընտանիքի և տնային կյանքի հետ։ Ամսվա կեսերին Հարավային հանգույցը, Մարսը և Յուպիտերը կհայտնվեն Առյուծ նշանում՝ ուժեղացնելով ուրախության, ստեղծագործական դրսևորումների և սիրելիների հետ կապը խորացնելու ձգտումը։ Աստղաբան Իզաբել Ռոբլեդոն նշում է, որ այս շրջանը կարող է հանգեցնել ընտանեկան կապերի ամրապնդմանը կամ բնակության պայմանների հետ կապված էական փոփոխությունների։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ տանը հարմարավետ մթնոլորտ ստեղծելու, ընկերներին հյուրընկալելու և ընտանիքի հետ բովանդակալից ժամանակ անցկացնելու վրա։ Միևնույն ժամանակ, մի՛ անտեսեք ձեր սեփական կարիքները. սիրելի զբաղմունքներին ժամանակ տրամադրելը և բավարար հանգիստը կօգնեն ձեզ վերականգնել ուժերը։
Կարիճ – Կարիճների համար ավարտին է մոտենում լճացման շրջանը։ Արեգակը գտնվում է ձեր նշանում, իսկ Մերկուրին վերադառնում է ուղիղ ընթացքի, ինչը հնարավորություն է ընձեռում լուծելու վաղուց չկարգավորված հարցերը։ Քիմ Աննին նշում է, որ սա բարենպաստ ժամանակ է կարևոր զրույցների, հարաբերությունները կարգի բերելու, ֆինանսական որոշումներ կայացնելու և անցյալում բաց թողնված հնարավորություններին նորից անդրադառնալու համար։ Թեև վերջին մեկուկես ամիսը կարող է թվալ ոչ արդյունավետ, ձեր ներդրած ջանքերն ապարդյուն չեն անցել։ Այս պահից մինչև նոյեմբերի վերջ դուք կարող եք զգալի առաջընթաց գրանցել թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում։