Այսօր տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Գիշերը սպասվում է նաև քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, նոյեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +11–ից+13–ի միջակայքում։

Leave a comment