Անդրեասյանը քննարկել է հայաստանյան գիտական կառույցների հետ համագործակցության ընդլայնումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում այցելել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովի և հայազգի անվանի գիտնական, ակադեմիկոս, Մենդելեևի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի հետազոտող և սինթեզող Յուրի Հովհաննիսյանի հետ։

Նախարարին ներկայացվել են ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, լաբորատոր ենթակառուցվածքները, իրականացվող հետազոտությունները և վերջին տարիների գիտական ձեռքբերումները։

Քննարկվել են Հայաստանի բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։

Leave a comment