https://arm.sputniknews.ru/20261116/vstah-em-kunenam-olimpiakan-varkanish-elmira-karapetjan-109405461.html
Վստահ եմ` կունենամ օլիմպիական վարկանիշ. Էլմիրա Կարապետյան
Վստահ եմ` կունենամ օլիմպիական վարկանիշ. Էլմիրա Կարապետյան
Sputnik Արմենիա
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը վստահ է, որ ինքը օլիմպիական վարկանիշ դեռ նվաճելու է, ու մասնակցելու է օլիմպիական խաղերի մեդալային պայքարին։ Դոհայում կայացած… 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T22:44+0400
2026-11-16T22:44+0400
2026-11-16T23:00+0400
տեսանյութեր
էլմիրա կարապետյան
հրաձգություն
մեդալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109398248_0:0:1920:1080_1920x0_80_0_0_883f1b46f55a01ce31e607c230ec447a.png.webp
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը վստահ է, որ ինքը օլիմպիական վարկանիշ դեռ նվաճելու է, ու մասնակցելու է օլիմպիական խաղերի մեդալային պայքարին։ Դոհայում կայացած հրաձգության աշխարհի առաջնությունից հետո մեր մարզուհին այս մասին ասել է Sputnik Արմենիայի եթերում։Դոհայում ավարտված հրաձգության աշխարհի առաջնությունում Էլմիրա Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր օդամղիչ ատրճանակով 50 մետր հեռավորությունից մրցաձևում, բայց մեդալ ու օլիմպիական վարկանիշ վաստակել չհաջողվեց նույն զենքով 10 մետր հեռավորությունից մրցաձևում։ «Հրաձգությունը յուրահատուկ պահեր ունի։ Օր կա, կարող եմ արթնանալ ու հաջող հանդես գալ, ոգևորվել ինչ- որ նկարից, հիշողությունից ու նման այլ բաներից։ Օր էլ կա արթնանում ես, ու ոչինչ չի ստացվում, և դա վերաբերվում է նաև մարզումներին։ Բացատրել, թե ինչու է այդպես լինում, չեմ կարող։ 50 մետր հեռավորություններից մրցումներում առաջին 30 կրակոցներից հետո ես վատ արդյունք ունեի, բայց մի փոքր հանգստացա, տրամադրությունս բարձրացավ (չեմ ասի, թե ինչու) ու անցա եզրափակիչ, նվաճեց արծաթե մեդալ։ Ամեն դեպքում, այս մրցումներում օլիմպիական վարկանիշ վաստակել չհաջողվեց, սակայն ես վստահ եմ, որ այդ վարկանիշը վաստակելու եմ։ Պատրաստվելու եմ, մարզվելու եմ ու վստահություն էլ կա սեփական ուժերի նկատմամբ», – ասաց հայ անվանի հրաձիգը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109398248_187:0:1627:1080_1920x0_80_0_0_132d35bce25a7be87957818c680e5efa.png.webp
տեսանյութեր, էլմիրա կարապետյան, հրաձգություն, մեդալ, видео
տեսանյութեր, էլմիրա կարապետյան, հրաձգություն, մեդալ, видео