Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը փայլուն կատարեցին իրենց կարճ ծրագիրը Ձմեռային օլիմպիական խաղերում


Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը փայլուն կատարեց իրենց կարճ ծրագիրը: 


Այդ մասին հայտնում է Գեղասահքի ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութեր զույգի կատարումից և լուսանկարներ:


Հիշեցնենք՝ Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում:


Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:


Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:



 

Դիտումների քանակ4

Leave a comment