ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է

Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ


ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․  Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։

ՆԳՆ-ն հորդորում է.

-Մի՛ բացեք կասկածելի հղումները։

-Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

-Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։

-Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

ՆԳՆ-ն հիշեցնում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով։


Leave a comment