Քաղաքականություն
16.11.2026 | 19:33
Սև ծովում՝ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, BETUL 8 չոր բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել, հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ տեղական ժամանակով 9։15-ին ուղարկված աղետի ազդանշանից հետևել է, որ նավը խորտակվում է Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (BNT) չհաստատված տվյալներով՝ չոր բեռնատար նավն արդեն խորտակվել է։
Բուլղարիայի իշխանությունները դեպքի վայր են ուղարկել չորս նավ՝ երկու բուլղարական, մեկ ռումինական և մեկ թուրքական, ինչպես նաև երկու «Կուգար» ուղղաթիռ և ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ՝ դիտարկման և հետախուզության նպատակով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բուլղարիայի ափերի մոտ վթարի ենթարկված BETUL նավի անձնակազմի ութ անդամները Թուրքիայի, իսկ չորսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Նրանք փրկվել են։
Նախնական վարկածի համաձայն՝ նավի խորտակման պատճառ կարող էր լինել անմիջապես դրանից առաջ տեղի ունեցած պայթյունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նավը հարձակման է ենթարկվել երկու ծովային անօդաչու սարքերի կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի