Նոյեմբերի 16-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Հայաստանն ընդգրկվել է 2027 թ. այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում

    Հեղինակավոր «Condé Nast Traveller Middle East» պարբերականը Հայաստանը ներառել է 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների վարկանիշային ցանկում, ինչը նպաստում է երկրի տեսանելիության բարձրացմանը հատկապես Մերձավոր Արևելքի շուկայում:

  • Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի անունից կեղծ հաղորդագրությունների մասին

    Քաղաքացիները iMessage-ով օտարերկրյա համարներից շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ-ի և ՃՈ-ի անունից կեղծ հաղորդագրություններ ու կայքերի հղումներ՝ բանկային տվյալներ կորզելու նպատակով:

  • Մեկնարկել է երեխայի խնամքի և երրորդ ու հաջորդ երեխայի նոյեմբերի նպաստների վճարումը

    Մեկնարկել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և երրորդ ու հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) նոյեմբեր ամսվա նպաստների վճարման գործընթացը, որին զուգահեռ գործում է անկանխիկ գործարքների դեպքում լրացուցիչ ֆինանսական վերադարձի մեխանիզմը:

  • Իրականացվել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

    «Turkish Airlines»-ի բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը:

  • ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է

    Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է ևս 6 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Միջազգային լուրեր

  • Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ ընդհանուր բյուջեից Ուկրաինային հատկացնել 45 մլրդ եվրոյի վարկ

    Բրյուսելը ծրագրում է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը կապել ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի հաստատման հետ՝ հնարավոր վետոներից պաշտպանելու նպատակով, ինչը սրել է անդամ երկրների միջև տարաձայնությունները:

  • Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը

    Պաշտպանական «Threod Systems» գործարանում տեղի ունեցած հրկիզման փորձի պատճառով Էստոնիան փակում է ՌԴ-ի հետ բոլոր անցակետերը՝ թշնամական գործողություններն ու պատժամիջոցների շրջանցումը կանխելու նպատակով:

  • Ոսկու ֆյուչերսի գինն իջել է 3,850 դոլարի շեմից

    Comex բորսայում 2026 թ. դեկտեմբերյան ոսկու ֆյուչերսի գինը նվազել է 1.15%-ով՝ հասնելով 3,841.5 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց, ինչը 2025 թ. հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակն է:

  • ԱՄՆ-ի և Կանադայի միջև մաքսատուրքերը մեծացրել են բիզնեսի ծախսերը

    Նյու Յորքի ԴՊԲ-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի և Կանադայի միջև մաքսատուրքերից առաջացող ծախսերի շուրջ 90%-ը կրում են ամերիկյան ներմուծողները, իսկ Կանադայից ներմուծվող ապրանքներից գանձված մաքսատուրքերի ծավալը 400 մլն-ից հասել է 10 մլրդ դոլարի:

Leave a comment