Գազալցակայանում վթարի հետևանքով գազի արտահոսք է եղել, կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։
Բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։