ԱԴԾ–ն ձերբակալել է Զավորոտնու ավտոմեքենայի պայթեցման մեջ ներգրավված երիտասարդ կնոջը

Բաժանորդագրվել

Կինը գործել է ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով, նա պայթուցիկ սարքն ամրացրել է ավտոմեքենայի հատակին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որն առնչություն ունի Մոսկվայում Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական, քաղաքագետ Սերգեյ Զավորոտնու ավտոմեքենայի պայթեցման հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ 21-ամյա կինը դարձել է խաբեբաների զոհ. նա խոշոր գումար է փոխանցել «անվտանգ հաշվին», հանցագործները օգտվել են դրանից՝ նրա վրա հետագա ճնշում գործադրելու համար:

Ավտոմեքենան պայթեցվել է նոյեմբերի 13-ին Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում։ Զավորոտնուն վիրավոր վիճակում տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Leave a comment