Մարդանյանը գրեփլինգի աշխարհի չեմպիոն

Տիգրան Մարդանյանը (+92 կգ) դարձել է AGML վարկածով գրեփլինգի աշխարհի չեմպիոն։

Մարդանյանը հաղթել է ինչպես «գի» (կիմոնոյով – GI), այնպես էլ «նո-գի» (առանց կիմոնոյի – NO GI) մրցաձևերում։

Մարդանյանը եզրափակիչներում հաղթել է Ղրղզստանը ներկայացուցչին։

Մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 14-ից 15-ը Սանկտ Պետերբուրգում։ Տիգրանն այս մրցաշարում հաղթել էր նաև անցյալ տարի։

Leave a comment