Քաղաքականություն
16.11.2026 | 17:16
Բաքվում կալանավորվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Արցախի ԱԺ-ի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շահերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ամիրովը քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ հոդվածով (կրկնակի կատարված խարդախություն) և 182-րդ հոդվածով (շորթում)։
Դատարանի որոշմամբ՝ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայում նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
Էլչին Ամիրովը Դավիթ Իշխանյանի փաստաբանների խմբի անդամներից է եղել։
Հավելենք, որ Դավիթ Իշխանյանը Բաքվում շինծու մեղադրանքներով դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի