Վրաստանը հրաժարվել է մասնակցել Բրյուսելում ԵՄ ընդլայնման ֆորումին և ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, քանի որ համապատասխան մակարդակով հրավերներ չի ստացել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը հավատարիմ է մնում Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը», – ասված է հայտարարության մեջ։