Հայաստանում նվազել է սրտի սուր կաթվածի դեպքերի թիվը. նախարար

https://arm.sputniknews.ru/20261116/hajastanum-nvazel-e-srti-sur-katvatsi-depqeri-tivy-nakharar-109396101.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109392549_0:0:1096:822_1920x0_80_0_0_9f16fbe3b10434713375e0324e971c48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրտ, կաթված, հայաստան, անահիտ ավանեսյան

սիրտ, կաթված, հայաստան, անահիտ ավանեսյան

Բաժանորդագրվել

Սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման գրեթե բոլոր ժամանակակից մեթոդները, այդ թվում՝ ինվազիվ միջամտությունները, հասանելի են Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2026թ–ին սրտի սուր կաթվածի (սրտամկանի ինֆարկտ) դեպքերի թիվը նվազել է։ Այս մասին «Նաիրի» բժշկական կենտրոնում ինտերվենցիոն սրտանոթային կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հստակ տվյալները կներկայացվեն ավելի ուշ, բայց կարելի է վստահաբար ասել, որ նման դեպքերի թվի նվազման միտում է նկատվում։

«Սա նշանակում է, որ մենք ժամանակին ենք հայտնաբերում խնդիրները և ճիշտ բուժում նշանակում, ժամանակին տրամադրում բուժօգնություն», – ասաց Ավանեսյանը։

Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանն իր հերթին հայտնեց, որ ՀՀ–ն 58 եվրոպական և Եվրոպայի հարևան երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում մեկ միլիոն մարդու հաշվով անգիոգրաֆիկ լաբորատորիաների (իրականացվում է արյունատար անոթների (զարկերակների և երակների) ռենտգեն-կոնտրաստային հետազոտություն և ներանոթային բուժում) քանակով։

Ինչ վերաբերում է առաջնային կորոնար ստենտավորման (որն իրականացվում է սրտամկանի կաթվածի դեպքում), ապա մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանը դրա թվով երկրորդն է նշված 58 երկրների շարքում։

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանում հասանելի են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման գրեթե բոլոր ժամանակակից մեթոդները, այդ թվում՝ ինվազիվ միջամտությունները։

Ասոցիացիայի ղեկավարը ևս հայտնեց, որ Հայաստանում նվազել են սրտի կաթվածի դեպքերը և սրտի սուր կաթվածից հիվանդանոցային պայմաններում մահացության թիվը։

«Երկրում սրտի սուր կաթվածից ներհիվանդանոցային մահացությունը 3.3% է: Այս ցուցանիշը համադրելի է Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած երկրների ցուցանիշի հետ», – նշեց նա։

Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունները Հայաստանում մահացության պատճառների թվում առաջին տեղն են զբաղեցնում (ինչպես և ամբողջ աշխարհում): Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին երկրում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են մահվան հիմնական պատճառ դարձել, դրանց բաժին է հասել մահվան դեպքերի 51.3%-ը (13 125 մարդ):

Leave a comment