ԱՄՆ–ն ուզում է մեծացնել իր ազդեցությունը Կասպից ծովի տարածաշրջանում. Իրանի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20261116/amnn-uzum-e-metsacnel-ir-azdecutjuny-kaspic-tsvovi-taratsashrjanum-irani-agn-109391644.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_fd4565820b33d1b4e8d70d67af1754f2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, կասպից ծով

ամն, իրանի իսլամական հանրապետություն, կասպից ծով

Բաժանորդագրվել

Թեհրանը շփումներ ունի մերձկասպյան երկրների հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կասպից ծովի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան գերատեսչությունների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում Կասպից ծովով և ցամաքային ճանապարհներով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զենքի, տեխնոլոգիաների ու պատժամիջոցների տակ գտնվող նյութերի մատակարարումները կանխելու ուղղությամբ։

«ԱՄՆ-ն ուզում է ուժեղացնել իր ազդեցությունը Կասպյան տարածաշրջանում, և մենք համապատասխան նախազգուշացում կուղարկենք ամերիկյան կողմին։ Այս պահին մենք շփումներ ունենք մերձկասպյան երկրների հետ», – ասել է Ղարիբ-Աբադին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Leave a comment