Իմ քայլը հիմնադրամը հայտարարում է.
«Կրթություն` առանց դոգմաների».
Մուտք գործե՛նք 2026 թվական գիտությամբ և համարձակ մտածողությամբ
❓️Պատրա՞ստ ես կրթությանը նայել այլ կերպ։
❓️ Պատրա՞ստ ես լսել մեկին, ում համար գիտությունը փոխանցվող մտածողություն է, ոչ թե միայն կանոնների ու բանաձևերի հավաքածու։
📢 #ԿՐԹՎԵԼԸՆՈՐԱՁԵՎԷ հարթակը հունվարի 24-ին հյուրընկալում է աստղագետ, «Մեր ժամանակների հերոսը» 2025-ի գլխավոր մրցանակակիր Ավետիք Գրիգորյանին, ով հանդիսանում է «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիայի համահիմնադիրը։
⭐️ Նրա փորձը ցույց է տալիս՝ ինչպես կարելի է դեռ դպրոցական տարիքից արթնացնել հետաքրքրությունը և սերը ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության հանդեպ՝ ձևավորելով ոչ միայն գիտելիք, այլև համարձակ, ազատ մտածողություն։
❗️ Եթե դու երիտասարդ ես, ուսուցիչ, դասախոս, ծնող, կամ պարզապես հետաքրքրված ես կրթության նոր մեթոդներով, այս հանդիպումը հենց քեզ համար է։
📍 Վայրը՝ Մատենադարանի Հ. Թամրազյանի անվան դահլիճ
🕐 Օրը և ժամը՝ հունվարի 24, 13:00
💡 Մասնակցությունն անվճար է, բայց տեղերը սահմանափակ են։
📲 Գրանցվի՛ր հիմա։