Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի

Հասարակություն

16.11.2026 | 14:34

Վրաստանի իրավասու մարմինները բավարարել են ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և Հայաստանին հանձնել Մ.Մ.-ին, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն և սպանության փորձ կատարելու, զենքի գործադրմամբ խուլիգանության, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու համար։ 

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կրելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան»:

Leave a comment