«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ մինչև տարեվերջ: Այդ մասին հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովը, գրում է Trend․az-ը:
Նա հավելյալ տեղեկություններ չի հայտնել հանդիպման օրվա և օրակարգի մասին: ու օրակարգը
Սեպտեմբերին Երևանում կայանալիք հանդիպումը հետաձգվել էր Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման չեղարկման պատճառ են դարձել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Գանձասարում հնչեցրած հայտարարությունները: Մասնավորապես, նա Դադիվանքն ու Գանձասարը, ինչպես նաև հայկական այլ հուշարձաններ ներկայացրել է որպես Կովկասյան Աղվանքի քրիստոնեական մշակութային ժառանգության մաս, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում:
Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։
Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։