Պաշտոնական հաղորդագրություն «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից – Azat TV

Վերջին օրերին միջազգային մամուլում քննարկման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում դրված են այլ արտադրողների կողմից տրամադրված տեխնոլոգիաներ։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։
«ԴԱՎԱՐՈ» ընկերությունը իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա։

Ընկերության կողմից մշակված համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։ Դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին՝ ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։

Ընկերությունում շարունակաբար իրականացվում են՝
• տեխնոլոգիական արդիականացման ծրագրեր,
• հետազոտական և զարգացման աշխատանքներ,
• արտադրական հզորությունների ընդլայնում և մասշտաբավորում։

Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աէրոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ։

«ԴԱՎԱՐՈ» ընկերության ռազմավարական նպատակներն ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ազգային անվտանգային համակարգի տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը, պաշտպանունակության ամրապնդմանը և տեղական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։

Leave a comment