Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի Ղրիմի կամրջին հասցված վնասների վերաբերյալ, իրականացվում է գնահատում, իսկ վնասները չնչին են. լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կամրջի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրի Տրանսպորտի նախարարությունը։ Որքան հասկանում եմ, ներկայումս ընթանում է չնչին վնասների գնահատման գործընթացը», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
▪️ Տրանսպորտի նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի Ղրիմի կամրջին հասցված վնասների վերաբերյալ. ընթանում է գնահատում, իսկ վնասները չնչին են։
▪️ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը շատ արդյունավետ են գործում, թեև ոչ մի համակարգ չի կարող 100%-անոց պաշտպանություն ապահովել օբյեկտների համար նմանատիպ զանգվածային հարվածների դեպքում։
▪️ Օգտակար կլիներ հենց եվրոպացիներից լսել, թե ինչպես կարող է նրանց դիրքորոշումը նպաստել Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացին։
▪️ Եվրոպայից հնչող հայտարարությունները, մեղմ ասած, վկայում են Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացին աջակցելու ցանկության բացակայության մասին։
▪️ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում հրապարակել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով ունեցած քննարկումների մանրամասները։
▪️ Ռուսաստանը Կիեւի վարչակարգին ժամանակ չի տա՝ «վերքերը լիզելու» համար։
▪️ Ռուսաստանի Դաշնությունը չի ձգտում ժամանակավոր զինադադարի, այլ՝ դարեր տևող խաղաղության. ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, իսկ բանակցային ուղին, ի վերջո, պետք է հանգեցնի խաղաղության։