Երկիրը վերածվել է ոստիկանապետության․ 2027-ի բյուջեի նախագծով ՆԳՆ-ի ֆինանսավորման 40% տոկոս աճը հենց այդ մասին է. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի ելույթը

Սիրելի  հայրենակիցներ և գործընկերներ,

Այսօր խոսելու  ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց  իրավունքների պաշտպանությանև իրավական երաշխիքների մասին։

Առերևույթ՝ թղթի վրա,Հայաստանում Մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և երաշխավորված թե՜ներպետական օրենսդրությամբ, թե`միջազգայինկոնվենցիաներով։

Սակայն ժողովրդավարությունն ու իրավական երկիրը գնահատվում են  ոչ թեհռչակված նպատակներով, այլ՝ պետական ինստիտուտների անկախության, արդարադատության և հաշվետվողականության իրական պատկերով։

Եվ  չափվում է այն պահով, երբ քաղաքացին առերեսվում է  իշխանության ուժին և փաստում, թե ինչպես է գործումօրենքը, ինչպես է պաշտպանվումմարդու արժանապատվությունը, արդյո՞ք անկախ է դատարանը, ոստիկանը՝ հաշվետու, իսկ իշխանությունը՝ սահմանափակված իրավունքի գերակայությամբ։

Հենց այս չափանիշների գնահատումն ու մեր մղձավանջային իրականությունը թույլ են տալիս արձանագրել, որ դե ֆակտո բախվում ենք մեկմարդու/մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ, ուր իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության և փոխադարձ վերահսկելիության  սահմանները պարզապես ջնջվել են, ինչպես հատվել են բոլոր կարմիր գծերը։

Ես իրավունք ունեմ այդպիսի գնահատական հանրայնացնելու, որովհետև հենց այս ամբիոնից են հնչել   ընդդիմադիրիներին  ԿԳԲ–ի պադվալները լցնելու, պարանով կախելու և տասնյակ այլ հրանգներ և նպատակադրումներ։

ՀայաստանումԺողովրդավարության  ինստիտուցիոնալ հետընթացն արձանագրել են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան և հետազոտականկազմակերպություններ։Freedom House-ը, Human Watch-ը, Ամնեսթի Ինթերնեշնլը, Վենետիկի հանձնաժողովն՝անդրադառնալով Հայաստանում իրավական պետության հիմքում ընկած կարևորագույնսկզբունքներին՝ փաստում են, որ Հայաստանը շարունակում է լինել մասսամբ ազատ, հիբրիդային երկիր, ուր լուծված չեն դատական համակարգի անկախությունը,համակարգային ենքրեակատարողական հիմնարկներում խոշտանգումները, ոստիկանության անհաշվետվողականությունը, ուժի անհամաչափ կիրառությունը, խաղաղ հավաքների ազատության նահանջը։

Նաև արձանագրվում է, որ դատաիրավական բարեփոխումներն ու հակակոռուպցիոն քաղաքականությունը դրական տեղաշարժեր չեն արձանագրել, իսկ 2021 –ից  կայուն նահանջելեներկրի կառավարման որակը, քաղաքական և քաղաքացիական ազատությունները։

Սահամակարգային բնույթ ունեցող պատկեր է, որ ակնառու է դարձնում, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից և որքան խորն է դե յուրե և  դե ֆակտո՝ իրականությունների խզումը։

1.Ամենախոցելի ուղղություններից մեկը՝Ոստիկանության անպատժելիությունև  խոշտանգումներ։2025-ի դրությամբ ոչ մի ոստիկան  պատասխանատվության չենթարկվեցխաղաղ հավաքների ընթացքում ուժի անհամաչափ կիրառման, ցուցարարների և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնությունների, բերման ենթարկված անձանց խոշտանգման,  լուսաձայնային նռնակների կիրառման, խաղաղ ցույցի 100–ից ավելի մասնակիցների հասցրած վնասվածքների համար։

Ոստիկանությունն, ըստ էության, վերածվել է քաղաքական իշխանության կամայականությունները սպասարկողգործիքի, երկիրն էլ՝ ոստիկանապետության, և 2027թ պետբյուջեի նախագծով Ներքին գործերի նախարարության ֆինանսավորման40 տոկոսանոցաճը․41․5 մլրդ հենց այդմասին է։

2.Ազատությունից զրկված անձանց իրավունքներ և քրեակատարողական համակարգ․

Միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ միջոցն է, մինդեռ մեզանում այն դարձել է մարդու արժանապատվության նվաստացման, քաղաքական ընդդիմադիրներին պատժելու և կյանքից զրկելու ռեպրեսիվ գործիք։

Այս պահին ՔԿՀ–ներումանազատության մեջ գտնվող 3276  քաղաքացիներից 1552–ը, շուրջ 48%-ը կալանավորվածներ են։ Սա Եվրոպական և տարածաշրջանային ամենաբարձր ցուցիչն է։

Դատարանը բավարարում է կալանքի պահանջի 61% -ը, և հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ։ 

Քրեակատարողական հիմնարկների մեծամասնության անմարդկային պայմաններում սա ուղղակի կյանքի և անձնական ազատության սահմանադրական իրավունքի խոշտանգում  է։

3․Քրեակատարողական հիմնարկների պահպանման պայմանները,բժշկական օգնության անբավարար մակարդակը, անմարդկային կենցաղային պայմանները․ ինքնավնասումները, ինքնասպանություններնու մահերը չեն դառնում պատշաճ քննության առարկա։

2025–ինՔՀԿ–ներում արձանագրվել է 24 մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Այս տարի մահերի թիվը 4-ն է։

Սա սոսկ վիճակագրություն չէ, այլ մարդու  կյանքի պաշտպանության ձախողում, որըպետության պարտականությունն է։

4. Բազմաթիվ  են խնդիրները խոսքի ազատության ոլորտում.  

2025 թ․ Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը նախորդ տարվա 208-ից հասել է 224-ի։ 2024-ին և  2025-ին գրանցվել է Ֆիզիկական բռնության 15 դեպք։

Լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման,   թիրախավորման, սպառնալիքների և վիրավորանքի 45 դեպքից 33-ը եղել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Սա ևս  ճնշումների համակարգային աճի մասին է։

5․Հակառակ կրոնական կազմակերպությունների և դավանանքի ազատության սահմանադրական երաշխիքներին՝վարչախումբըշարունակական բռնաճնշումներիև հալածանքի էենթարկվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Ձերբակալվում, կալանավորվում, դատական կամ վարչական ոչ իրավաչափ ակտերով գործելու ազատությունից  զրկվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ և սպասավորներ։

Եկեղեցու նկատմամբ վրեժխնդրության այս կամայական դրսևորումները բացահայտ հակասահմանադրական են և հանցավոր միջամտություն  են կրոնական կազմակերպությունների ներքին ինքնակառավարմանը,  ոտնահարում են նաև խղճի և կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

6․Մարդը բարձրագույն արժեք է, արձանագրում է Սահմանադրությունը,մինչդեռ համատարած են մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումները. զանգվածային գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ, ընտանիքի անդամների թիրախավորումներ։

Ամենաթողությունն հասել է այնտեղ, որանձնական և ընտանեկան կյանքին վերաբերող չապացուցված տվյալներըհենց քննչական կոմիտեն  է հրապարակում։

Քննչական մարմիններն ու դատական համակարգն, ըստ էության,վերածվելենկրկնակի ստանդարտներ սահմանող, քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Երբընդդիմության առաջնորդներիունեզրկման հրահանգըտրվում է հենց այս ամբիոնից, անկարելի է դառնում  իրավական համաչափության կամ արդար դատավարության մասին մտածելը։

Արդարադատական համակարգի  համապարփակ պատկերըՄիքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի և 17 անմեղների գործն է․  քաղաքական հակառակորդներին հրեշայնացնելու բացահայտ դիտավորություն,  «ահաբեկչություն»կեղծ մեղադրանքի տիրաժավորում, մոնտաժվածմեղադրական հիմքեր, և այդ ողջ ընթացքում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից սահմանադրական մեկ այլ իրավունքի՝ անմեղության կանխավարկածի  ոտնահարում։

7․ժողովրդավարության հետընթացն աննախադեպ մասշտաբների է հասելմասնավորապեսմեծաթիվ քաղաքական բանտարկյալների և քաղհալածյալների առկայությամբ:

2021 թ․ ի վեր քաղաքական և իրավական բռնճնշումների են ենթարկվել ՏԻՄ ընտրությունների գրեթե բոլոր՝ այդ թվումՔաջարանի, Գորիսի, Մեղրիի, Բերդի, Վարդենիսի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի ընդդիմադիր թեկնածուները։

Ցավալիորեն, ոմանք քաղաքական հայացքների համար վճարել են կյանքով կամ հայտնվել են ճաղավանդակների ետևում՝ այդ թվում ընտանիքի անդամներով։

Ինչպես նախորդների, այնպես էլ Ստեփանավանի ՏԻՄ թեկնածու Արսեն Գևորգյանի մահն ամբողջությամբ իշխանության պատասխանատվության ներքո է։

Այսօր առաջատար ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի,Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող գործընթացներն առնչություն չունեն արդարադատության հետ, դրանքոչ այլ ինչ են, այլ քաղաքական հաշվեհարդար և վրեժխնդրություն, որն ընդդիմադիր դաշտն անապատացնելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ակնհայտ նպատակ է հետապնդում։

Նույն սկզբունքն է կիրառվել  ընդդիմադիր քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների՝ Իշխան Սաղաթելյանի, Արմեն Աշոտյանի, Արթուր Սարգսյանի,Իգոր Սարգսյանի, Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի, Գերասիմ Վարդանյանի, Ավետիք Չալաբյանի,  Մարտուն Գրիգորյանի, Մամիկոն Ասլանյանի, Վարդան Ղուկասյանի, Խաչիկ Գալստյանի, Արեգնազ Մանուկյանի, Ալիկ Ալեքսանյանի, Լիպարիտ Դրմեյանի, Արթուր Դանիելյանի և ուրիշների հանդեպ։

Նրանցից շատերն այստեղ պիտի լինեին, մինդեռ կալանավայրում են, կամ՝ տնային կալանքի մեջ։

Ազատությունից զրկված բազմաթիվ անձինք,  ԵԽԽՎ 2012թ. թիվ 1900 բանաձևի չափանիշների համաձայն՝ ամբողջությամբ համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին։

2026թ․ԱԺ ընտրություններին նախորդած ամիսներին արձանագրվել են քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների ու լրատվամիջոցների, փաստաբանների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների, խուզարկությունների, կալանավորումների, աշխատանքից ազատումների և վարչական ու տնտեսական ճնշումների բազմաթիվ դեպքեր։

Տարբեր ԲՈՒՀ–ից ոչ իշխանական հայացքների համար զտված և աշխատանքից ազատված դասախոսների թիվն անցնում է մի քանի տասնյակը։

Ձերբակալություններն ուղեկցվել են նվաստացնող վերաբերմունքով՝ ձեռնաշղթաների անհամաչափ կիրառմամբ, դիմադրություն չցուցաբերող անձանց գետնին տապալումով, ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքի սահմանափակումով, պաշտպանության իրավունքի խոչընդոտմամբ,գործերըկանխատեսելի դատավորներին բաշխումով,երկրից մեկնելու իրավունքի սահմանափակումով։

Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ճնշումներին անդրադարձելէ նաև ԵԽԽՎ 09.22․2026թ․ թիվ 16486 զեկույցը և մի շարք լրջագույն խնդիրներ փաստել։

Մասնավորապես 25, 39,40, 72,79,80,87 հոդվածներով արձանագրվել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների աճը, ընտրակաշառքի գործերով զանգվածային քրեական վարույթների գրեթե ամբողջական կենտրոնացումը ընդդիմության և նրան հարող գործարար շրջանակների նկատմամբ, անդրադարձել է նաև ընտրովի իրավակիրառման և պատշաճ դատավարության ապահովման հարցերին։

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը հորդորում է ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ դատավարության բոլոր երաշխիքները, իրավապահ մարմինների գործելակերպը համապատասխանեցնել մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին և երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների ու բողոքի իրավունքը։

Զեկույցը նաև շատ էական մի արձանագրում է կատարում՝ թե ինչպես ԿԸՀ–ի կողմից մի քանի տեղամասերի արդյունքների  բացառումը և ոչ պատշաճիրավական վարույթները հանգեցրին Բարգավաճ Հայաստան կուսակցության մանդատների կորստին՝այդպիսով նաև ոտնահարելովնաև  հազարավոր քաղաքացիների Ընտրական իրավունքը։

Սիրելի հայրենակիցներ,

Ներկայացվածն և մեր յուրաքանչյուր օրըամբողջացնում է ցավալի մի իրականության, որը աղերսչունի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուրչափանիշների հետ, իրականություն, ուր  խարխլվածենիրավական և ժողովրդավարական պետության ևառհասարակ երկրի սահմանադրականության հիմքերը:

Հետևաբար մեր այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե հերթական արձանագրումների, այլ կոնկրետ գործողությունների և նոր պատասխանատվություններիմեկնարկ։

Կարծում եմ,որ հատկապես մարդու իրավունքների, քաղաքական բանտարկյալների պաշտպանությամն զբաղվող ձևաչափերը պիտի միավորեն ուժերը։

Ես հավատում եմ․ մենք այդ ռեսուրսներն ունենք։

Շնորհակալություն

16.11.2026

 

Leave a comment