https://arm.sputniknews.ru/20261116/adts-n-uatsi-gvortsakali-e-dzerbakalel-vory-teghekutjunner-er-pvokhancum-naveri-ev-hopi-masin-109380478.html
ԱԴԾ-ն ՈւԱԾ–ի գործակալի է ձերբակալել, որը տեղեկություններ էր փոխանցում նավերի և ՀՕՊ–ի մասին
ԱԴԾ-ն ՈւԱԾ–ի գործակալի է ձերբակալել, որը տեղեկություններ էր փոխանցում նավերի և ՀՕՊ–ի մասին
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T11:39+0400
2026-11-16T11:39+0400
2026-11-16T11:39+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ղրիմ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109378146_0:0:1281:720_1920x0_80_0_0_c0516313113ae946c1a7a040f67e9cd3.jpg.webp
Ղրիմում ԱԴԾ գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ էր փոխանցում Սևծովյան նավատորմի նավերի և ՀՕՊ ստորաբաժանումների մասին, ինչպես նաև պայթուցիկներով թաքստոցների համար վայրեր էր ընտրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Պարզվել է, որ 1971 թվականին Սումիի մարզում ծնված անձը կապ է հաստատել ՈւԱԾ–ի ներկայացուցչի հետ։ Համակարգողի առաջադրանքով Ուկրաինայի քաղաքացին հավաքել և տեղեկություններ է փոխանցել Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման վայրերի և տարածաշրջանում ՀՕՊ ստորաբաժանումների մարտական դիրքերի մասին, որոնք հետագայում պետք է օգտագործվեին հակառակորդի կողմից Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին կրակային հարված հասցնելու համար։Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ ՌԴ ՔՕ 275-րդ (պետական դավաճանություն), 276-րդ (լրտեսություն) և 222.1-րդ (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ անօրինական գործողություններ) հոդվածներով։ Տղամարդը կալանավորվել է։
ղրիմ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Уроженец Сумской области задержан в Крыму за сбор данных о кораблях Черноморского флота
Sputnik Արմենիա
Уроженец Сумской области задержан в Крыму за сбор данных о кораблях Черноморского флота
2026-11-16T11:39+0400
true
PT2M40S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109378146_70:0:1030:720_1920x0_80_0_0_6a1d64dd9857da9f4d2d4f70ea6738af.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ղրիմ, ուկրաինա, ռուսաստան, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ղրիմ, ուկրաինա, ռուսաստան, видео
Քրեական գործ է հարուցվել երեք հոդվածներով, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
Ղրիմում ԱԴԾ գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ էր փոխանցում Սևծովյան նավատորմի նավերի և ՀՕՊ ստորաբաժանումների մասին, ինչպես նաև պայթուցիկներով թաքստոցների համար վայրեր էր ընտրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Պարզվել է, որ 1971 թվականին Սումիի մարզում ծնված անձը կապ է հաստատել ՈւԱԾ–ի ներկայացուցչի հետ։ Համակարգողի առաջադրանքով Ուկրաինայի քաղաքացին հավաքել և տեղեկություններ է փոխանցել Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման վայրերի և տարածաշրջանում ՀՕՊ ստորաբաժանումների մարտական դիրքերի մասին, որոնք հետագայում պետք է օգտագործվեին հակառակորդի կողմից Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներին կրակային հարված հասցնելու համար։
«2024 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո նա շարունակել է աշխատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար։ Մասնակցել է թաքստոցների կազմակերպման համար վայրեր ընտրելով, թաքստոցներից պայթուցիկ սարքերի բաղադրիչներ է դուրս բերել և դրանց կոորդինատները փոխանցել ՈւԱԾ–ին։ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլի մարզում թաքստոցից ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրիչների դուրսբերման հերթական փորձի ժամանակ գործով անցնող անձը ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ ՌԴ ՔՕ 275-րդ (պետական դավաճանություն), 276-րդ (լրտեսություն) և 222.1-րդ (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ անօրինական գործողություններ) հոդվածներով։ Տղամարդը կալանավորվել է։