Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման և շահագործման աշխատանքները շարունակվում են։ Այսօրվանից մետրոպոլիտենի գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացք, որը ժամանակավորապես շահագործումից դուրս էր բերվել՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ առաջիկա 15 օրվա ընթացքում գիծ դուրս կգա ևս մեկ երեք վագոնանոց գնացք։
Նրա խոսքով՝ ներկայում մետրոպոլիտենն ունի շահագործվող 9 հատ երկու վագոնանոց, 4 հատ երեք վագոնանոց և 2 հատ մեկ վագոնանոց գնացք։
«Շարժակազմի տեխնիկական վիճակի բարելավման և վագոնների վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով ևս 8 վագոնի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ»,- ասաց Սեդրակյանը: