ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված թեմայով հարցն օրեր առաջ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրակարգում նաև խմակցության ներկայացրած հայտարարությունն էր, որը սակայն հանձնաժողովը մերժել էր։ Այնուամենայինիվ, խմբակցությունը շարունակել է օրակարգը: