Արդյոք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա, ոչ. Ավինյան

Արդյոք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա, ոչ. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Արդյոք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա, ոչ, միանշանակ՝ ոչ»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանում ավտոմեքենաներն ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և մեկ պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո, գնում են մեքենա։

Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և, միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի»,- ասել է Ավինյանը:

Leave a comment