Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է Հայաստանի տաղավարը: ՖՄԿ գագաթնաժողովին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի մշակույթն ու Երևանի քաղաքային միջավայրը ներկայացնող տաղավար:
ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում տաղավարն ունի բազմաթիվ այցելուներ տարբեր երկրներից, որոնք ծանոթանում են Հայաստանի մշակույթին ու պատմությանը:
Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստերին, որտեղ քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով, ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: