Ովքե՞ր են ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնում  տեղի ունեցած  ծանրամարտի Հայաստանի առաջնության արդյունքները հայտնում են ԿԳՄՍ-ից։

Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ)։

110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (երկամարտ` 350 կգ):

Կանանց առաջնությունում հաղթող էին դարձել․ 48 կգ` Քրիստինե Բաբայան (Արարատ), 53 կգ` Իզաբելլա Յայլյան (Երևան), 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի), 63 կգ` Նատալյա Սարգսյան (Գյումրի), 69 կգ` Մերի Միսակյան (Քասախ), 77 կգ` Աննա Ամրոյան (Գյումրի), 86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի), +86 կգ` Տաթև Հակոբյան (Երևան)։

Leave a comment