https://arm.sputniknews.ru/20261115/datavvorner-masis-melqvonjani-ev-gevvorg-pvoghvosjani-nkatmamb-qreakan-hetapndum-e-harucvel-109361620.html
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
ԲԴԽ դատավորների լիազորությունները ներկայում դադարեցված են` մինչ քրեական վարույթի ավարտը։ 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T14:10+0400
2026-11-15T14:10+0400
2026-11-15T14:13+0400
դատավոր
մասիս մելքոնյան
գևորգ պողոսյան
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_74dea891a0f4f4c11fb0688476d23557.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ նոյեմբերի 14-ին ԲԴԽ–ն որոշում կայացրեց Մելքոնյանի և Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին` մինչ քրեական վարույթի ավարտը։Հիշեցնենք` նոյեմբերի 14–ին հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_ce7f23576d0496fa7434ceb1a46a8aea.jpg.webp
դատավոր, մասիս մելքոնյան, գևորգ պողոսյան, քրեական գործ, հհ դատախազություն
դատավոր, մասիս մելքոնյան, գևորգ պողոսյան, քրեական գործ, հհ դատախազություն
ԲԴԽ դատավորների լիազորությունները ներկայում դադարեցված են` մինչ քրեական վարույթի ավարտը։
«Դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բակայելու արգելք է կիրառվել: Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի (հանցակից լինելը) 2-րդ մասի 4-րդ կետով»,– ասացին դատախազությունից։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։