Հայաստանը ներկայացնող ՄМА մարզիկ Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել Աբու Դաբիում կայացած RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում։ Նա ժամանակից շուտ՝ 10։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Նեյման Գրեյսիի նկատմամբ։
Հայ մարզիկը երկար չի հանգստանալու․ իր հաջորդ գոտեմարտը Ծառուկյանն անցկացնելու է արդեն այս ամիս՝ նոյեմբերի 28-ին, Իլինոյսում նախատեսված RAF 15 հեղինակավոր մրցաշարի շրջանակում։ Այս անգամ նրա մրցակիցն է լինելու հայտնի մարտիկ Էնթոնի Փեթիսը։