Հայտնի են դարձել Հայաստանի ծանրամարտի չեմպիոններն ու մեդալակիրները

Բաժանորդագրվել

Մրցումային վերջին օրը հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցել: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:

Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ):

110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյանը (երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյանը (երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյանը (երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյանը (երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյանը (երկամարտ` 350 կգ):

Leave a comment