Խաղաղության խորհրդի անդամ երկրները փետրվարի 19-ին կայանալիք իրենց առաջին հանդիպման ժամանակ ավելի քան 5 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնման համար, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ Խաղաղության խորհրդի առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգթոնի Խաղաղության ինստիտուտում, անդամ երկրները «կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար Գազայի վերականգնման և մարդասիրական օգնության ջանքերի համար»։ Ավելին, Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Խաղաղության խորհրդի անդամ պետությունները «պատրաստ են հազարավոր զորքեր տեղակայել»՝ պաղեստինյան անկլավում «խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու» համար։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի գոտում խաղաղ կարգավորման շրջանակներում։ Վաշինգթոնը հայտարարեց, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի համաձայն, սակայն ենթադրվում է, որ այն կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելմամբ և լուծմամբ։