Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կասեցնել դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումը կայացվել է դռնփակ նիստում։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։